հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
20 հազար կամավոր համաձայնել է մասնակցել կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկմանը

20 հազար կամավոր համաձայնել է մասնակցել կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկմանը

Ավելի քան 20 հազար կամավոր համաձայնել է մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Կամավորները գրանցվել են բրիտանական hVIVO հետազոտական ծրագրին: Պարբերականը գրում է՝ քանի դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսի բուժման համար երաշխավորված դեղամիջոցը, կամավորներին կվարակեն ոչ թե SARS-CoV-ով, այլ նույն ընտանիքին պատկանող վարակներով:

Վարակվելուց հետո կամավորները կարանտինի մեջ կմնան երկու շաբաթ: Մասնակցության համար յուրաքանչյուր կամավորի կվճարվի 3500 ֆունտ սթերլինգ:

  • Կիսվել: