ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահան Քերոբյանը հունիսի 10-12-ը կմեկնի ՌԴ

Վահան Քերոբյանը հունիսի 10-12-ը կմեկնի ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ)՝ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

2. Վահան Քերոբյանի, Արմեն Սիմոնյանի, Աշոտ Մուրադյանի և Հարություն Ազգալդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասված է որոշման մեջ։

  • Կիսվել: