երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վահան Քերոբյանի հետ քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանի հետ քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) տնօրեն Ջոն Ալլելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Անի Իսպիրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցությանը, Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանն ու երկրում իրականացվող ներդրումային խոշորագույն ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմունքներ՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Ծրագրի հիմնական նպատակներն են ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների բարելավումը արդյունավետ կառավարման ապահովման համար, տնտեսական կայունության բարձրացումը նպատակային ոլորտների արտահանումային մրցունակության ավելացման միջոցով, ֆինանսական կապիտալի արդյունավետ օգտագործումը ոլորտային կատալիտիկ ներդրումներին աջակցելու նպատակով։

  • Կիսվել: