չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուզբեկստանն ու Կուբան ստացել են Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդի կարգավիճակ

Ուզբեկստանն ու Կուբան ստացել են Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդի կարգավիճակ

Ուզբեկստանին և Կուբային տրվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կից դիտորդի կարգավիճակ: Այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

"Ես առաջարկում եմ ընդունել Կուբային և Ուզբեկստանին Եվրասիական տնտեսական միությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում։ Եթե դուք համաձայն եք, ապա մենք նման որոշում կկայացնենք հենց հիմա։ Տեսնում եմ՝ առարկություններ չկան", - ասել է Լուկաշենկոն։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Բելառուսը։ Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։

  • Կիսվել: