ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
ՀՀ-ում և Իրանում քննարկվել է մաքսային տվյալի էլեկտրոնային փոխանակման համակարգի լիարժեք գործարկումը

ՀՀ-ում և Իրանում քննարկվել է մաքսային տվյալի էլեկտրոնային փոխանակման համակարգի լիարժեք գործարկումը

ՊԵԿ նախագահի և ԻԻՀ մաքսային վարչության ղեկավարի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության ներկայացուցիչների հանդիպումը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկմանն ուղղված քայլերը։
 
ՊԵԿ պատվիրակության անդամներին ընդունել է նաև ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։
 
Հանդիպման արդյունքում համաձայնեցվել և կազմվել է համապատասխան ժամանակացույց՝ Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկումն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: