ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արյունահեղ սպանդի. Կուբայի նախագահը նշել է, թե ինչի կհանգեցնի իր երկրի դեմ դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն

Արյունահեղ սպանդի. Կուբայի նախագահը նշել է, թե ինչի կհանգեցնի իր երկրի դեմ դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն

Կուբայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն կհանգեցնի արյունահեղ սպանդի՝ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, տեղեկացնում է Reuters-ը:

«Կուբան սպառնալիք չի ներկայացնում»,-նշել է նա:

Կուբայի առաջնորդի հայտարարությունը հաջորդել է Axios-ի հրապարակմանը, որտեղ, հղում անելով գաղտնի հետախուզական տվյալներին, նշվում էր, թե Կուբան իբր ավելի քան 300 ռազմական անօդաչու թռչող սարք է ձեռք բերել և քննարկել է դրանք Գուանտանամոյի ամերիկյան ռազմածովային բազայի, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքի դեմ հնարավոր կիրառման ծրագրերը։

Իր հերթին Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Հավանան ունի օրինական ինքնապաշտպանության իրավունք։ Նա ընդգծել է նաև, որ Կուբայի հասցեին հնչող մեղադրանքներն օգտագործվում են հնարավոր ագրեսիան արդարացնելու համար։

Երկու երկրների միջև լարվածությունը վերջին օրերին կտրուկ աճել է։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ դատախազությունը դիտարկում է Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը՝ 1996 թվականի միջադեպի առնչությամբ, երբ խոցվել էին Brothers to the Rescue մարդասիրական կազմակերպության երկու ինքնաթիռներ։

Ըստ աղբյուրի՝ այդ քայլը կարող է դառնալ ամերիկյան վարչակազմի ճնշումների էսկալացիայի հերթական փուլը, որը Կուբայի ղեկավարությանը մեղադրում է կոռուպցիայի ու անարդյունավետ կառավարման մեջ և պնդում երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: