չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո Կառավարությունը կաջակցի ձեռնարկատերերին. Էկոնոմիկայի նախարար

Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո Կառավարությունը կաջակցի ձեռնարկատերերին. Էկոնոմիկայի նախարար

Թուրքական ապրանքներ ներկրող և վաճառող տնտեսվարողները հունվարի 1-ից հետո կարող են որոշակի խնդիրներ ունենալ, քանի որ ներդրումներ են կատարել շրջանառու միջոցների մեջ: Այդ մասին հանձնաժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի որոշմանը: 

Նա նշեց, որ տնտեսվարողները պետք է վերադասավորվեն և վերաիմաստավորեն իրենց կողմից իրականացվող ձեռնարկատիրությունը, նոր ուղղություն գտնեն՝ հաշվի առնելով, թե թուրքական որ ապրանքներն առավել պահանջարկ ունեն հայկական շուկայում: 

Տ.Խաչատրյանը հուսով է, որ ներմուծումն ամբողջությամբ չի փոխարինվի մեկ այլ ներմուծմամբ, դրա մի մասը կփոխարինվի տեղական արտադրությամբ: «Առաջին խումբ բիզնեսներին, որոնք Թուրքիայից ներկրում էին վերջնական սպառման ապրանքներ, և դրա վրա էր կառուցված նրանց ձեռնարկատիրությունը, նախատեսում ենք աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվական: Ովքեր կունենան ֆինանսական խնդիրներ, պատրաստ ենք քննարկելու դրանք»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ աջակցությունը լինելու է թիրախավորված:    

  • Կիսվել: