երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Տեղահանված արցախցիների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր. նախարար

Տեղահանված արցախցիների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել տեղահանված արցախցիների վերաբերյալ․
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
 
Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես էլ մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»։

  • Կիսվել: