երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սյունիքի Վարդավանք գյուղը ներառվեց սահմանամերձ բնակավայրերի ցանկում. Բնակիչները կօգտվեն աջակցությունից

Սյունիքի Վարդավանք գյուղը ներառվեց սահմանամերձ բնակավայրերի ցանկում. Բնակիչները կօգտվեն աջակցությունից

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշվեց Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք բնակավայրը ներառել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում:

Արդյունքում Վարդավանք բնակավայրի ընտանիքները կօգտվեն սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված սոցիալական աջակցությունից՝ անշարժ գույքի հարկի, բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի նկատմամբ տրվող արտոնություններից:

  • Կիսվել: