երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Կապան-Գորիս ավտոճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասն անչափահասներ են

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Կապան-Գորիս ավտոճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասն անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց մեծ մասը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Նարեկ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Հարություն Դալլաքյանը և Նորայր Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: