երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շատերը չեն հավատում մետրոյի «Աջափնյակ կայարանի ստեղծմանը, բայց դա լուրջ, իրագործման փուլում ծրագիր է. Փաշինյան

Շատերը չեն հավատում մետրոյի «Աջափնյակ կայարանի ստեղծմանը, բայց դա լուրջ, իրագործման փուլում ծրագիր է. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է:

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանն իր ելույթում:

«Շատերը չեն հավատում, բայց շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը: Դա անելիս մենք անպայման, նաև հիշել ենք, և դա իհարկե, մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: