չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սևանա լճի ափին կանցկացվի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը

Սևանա լճի ափին կանցկացվի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը

Օգոստոսի 6-ին և 7-ին Սևանա լճի ափին՝ թիվ 1 հանրային լողափում (Սևանի թերաղզու աջակողմյան հատված) և Սևանի Փառատոնային այգում տեղի է ունենալու «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
 
Երկու օր շարունակ Սևանի ափին կխոսենք երաժշտության լեզվով և կասենք «շնորհակալությու՜ն, Սևան»,-նշվում է տարածած հաղորդագրության մեջ:
 
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարի այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու շրջակա միջավայրի նախարարությունների աջակցությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի, DVV ինտերնացիոնալի ֆինասական աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Պետական ֆիլհարմոնիայի, EU4Sevan ծրագրի, Սևան ազգային պարկի և գործընկերների հետ գործակցությամբ:
 
Փառատոնին կմասնակցեն 18 երաժշտական խմբեր Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Ավստրիայից:
Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 6-ին թիվ 1 հանրային լողափում, իսկ օգոստոսի 7-ին Սևանի քաղաքային զբոսայգում:
Տաղավարային գոտիները կաշխատեն ժամը 13:00-ից, իսկ համերգային մասի բացումը տեղի կունենա ժամը 17:00 -ին:
 
Փառատոնը կազմակերպվում է «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության կողմից:

  • Կիսվել: