ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերգեյ Սենեկերեմյանը նշանակվել է FLYONE ARMENIA ընկերության հաշվետու կառավարիչ (Accountable manager)

Սերգեյ Սենեկերեմյանը նշանակվել է FLYONE ARMENIA ընկերության հաշվետու կառավարիչ (Accountable manager)

Հայաստանի առաջին ազգային բյուջետային ավիաընկերության հաշվետու կառավարիչ (Accountable manager) է նշանակվել Սերգեյ Սենեկերեմյանը։ Ավիաընկերության առանցքային պաշտոնում այս նշանակման մասին տեղեկությունը հայտնում են FLYONE ARMENIA ընկերության խորհրդից։

«Ուրախ ենք տեղեկացնելու, որ FLYONE ARMENIA ընկերության թիմին է միացել հայկական ավիացիայի երևելի մասնագետներից մեկը։ Վստահ ենք, որ Սերգեյ Սենեկերեմյանի փորձի ու գիտելիքների շնորհիվ FLYONE ARMENIA ազգային ավիաընկերությունը ոչ միայն կամրապնդի առաջատար դիրքերն, այլև կկարողանա նորանոր կարևոր ձեռբերումներ արձանագրել»,- նշեց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

  • Կիսվել: