երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Լառնակա-Երևան- երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Լառնակա-Երևան- երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 16-ից մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

  • Կիսվել: