շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետությունը պետք է գյուղատնտեսությանն այնպես աջակցի, որ 1 հա հող անմշակ չմնա. Ավետիսյան

Պետությունը պետք է գյուղատնտեսությանն այնպես աջակցի, որ 1 հա հող անմշակ չմնա. Ավետիսյան

Այս տարի մեր երկրում հացը թանկացել է 20%-ով, 30%-ով մակարոնեղենն է թանկացել, բայց գոնե մի դրամով չի բարձրացել անապահովության նպաստը, սա բարձիթողի վիճակի հետեւանք է։ Այս մասին այսօր Սարյանի պուրակի հարակից տարածքում սոցիալական թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ պետությունը պետք է գյուղատնտեսությանն այնպես աջակցություն ցուցաբերի, որ 1 հա հող անմշակ չմնա՛՛:

՛՛Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ եւ գյուղատնտեսական հողերը չմշակել։ Այն որ, որ պարարտանյութը երեք անգամ թանկացել է, դիզվառելիքը 50%-ից ավելի թանկացել է, խոսում է այն մասին, որ այսօրվա Կառավարության սրտի օլիգարխները, որոնք դիզվառելիք են ներմուծում, պղտոր ջրում մեծ ձուկ են որսում, երբ մոտ 80%-ով գյուղացու համար դիզվառելիք են թանկացնում, այն դեպքում, երբ միջազգային շուկայում գնաճը չնչին է՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: