ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետական մարմինների անփութությունը և անպատասխանատվությունը հաճախ բերում է շատ ֆիզիկական ու իրավաբանական անձերի կորուստների․ Խաչատուր Սուքիասյան

Պետական մարմինների անփութությունը և անպատասխանատվությունը հաճախ բերում է շատ ֆիզիկական ու իրավաբանական անձերի կորուստների․ Խաչատուր Սուքիասյան

Պետական մարմինների անփութությունը և անպատասխանատվությունը բերում  է շատ ֆիզիկական ու իրավաբանական անձերի կորուստների։ Հաճախ չեն պատասխանում կամ պատշաճ չեն պատասխանում  նամակներին։

Այս մասին ԱԺ-ում ՝ պետական մարմինների աշխատանքի հետ կապված հարցերի շուրջ, դիմելով գլխավոր դատախազին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Երբ մայրուղիներում պետք է ասֆալտապատման աշխատանքներ տարվեն, նախապատարստական աշխատանքների հետևանքով այդ փոսերը ավելի են մեծանում  ու հազարավոր մեքենաներ այդ փոսերի պատճառով ջարդում են օրինակ ինչ-որ պահեստամասեր, որոն ՀՀ-ում չեն արտադրվում, այդ արտարժույթը գնում է դուրս»,- ասաց պատգամավորը։

Պատասխանելով՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ կփորձի հարցին անդրադառնալ դատախազությանը վերաբերող մասով։

«Պետական մարմինների անհետևողականության այն դրսևորումները, որոնք պաշտոնական անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորումն ունեն, ուղիղ գտնվում են դատախազության իրավասության ներքո։ Նույն ճանապարհաշինության, սուբվենցիոն ծրագրերի հետ կապած և բոլոր այն գործերը, որոնք գործ ունեն հանրային բարիքի հետ, պետական պաշտոնյաների դիրքի չարաշահումները ու անփութությունները գտնվում են մեր ուղիղ ուշադրության ներք։ Բոլոր այն իրավիճակները, որոնք հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, բայց պահանջում են վերադաս մարմինների ուշադրությունը , ես կամ իմ ենթակայության ներքո գտնվող դատախազները միջնորդություններ ենք ներկայացնում  այդ մարմիններին»,- ասաց դատախազը։

Արձագանքելով՝ Սուքիասյանը պատասխանեց․

«Դեպքեր կան, որ ասում են դիտավորություն կա։ Ամբողջ հարցն այն է, որ այն կազմակերպությունները, որոնք առնչվում են պետական մարմինների հետ, ցանկացած փաստաթղթի վերջնական համաձայնության արդյունքում, դառնում են հարկ վճարողներ և եթե ամիսներ շարունակ այդ կազմերպությունը խնդիրներ է ունենում, նշանակում է այդ ամիսներին նա հարկ չի կարողանում վճարի»։

  • Կիսվել: