հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։
 
Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:
 
Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունակականության ապահովումը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: