երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 Այլ երկրներում թունելում Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ» ես ընկնում, մեզ մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. Փաշինյանը հանձնարարեց վերանորոգել թունելները

Այլ երկրներում թունելում Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ» ես ընկնում, մեզ մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. Փաշինյանը հանձնարարեց վերանորոգել թունելները

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի, Լոռու մարզի Պուշկինոյի և Սպիտակի թունելները կբերվեն ժամանակակից վիճակի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկլ Փաշինյանը` հավելելով, որ թեև դրանցում որոշ լուսավորման ու վերականգնման աշխատանքներ կատարվել են, բայց ընդհանուր տեսքը «միջնադարյան վիճակ» է հիշեցնում։
 
«Մենք պայմանավորվել ենք, որ այս թունելները պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի։ Ուրիշ երկրներում որ թունել ես մտնում, Թումանյանի ասած` «լիս աշխարհ» ես ընկնում, իսկ մեզ մոտ որ թունել ես մտնում` ոնց որ քավարանի վերջին էտապը լինի»,– ասաց Փաշինյանը։
Խոսելով ճանապարհաշինական ծրագրերից, վարչապետը հայտնեց, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Թալին–Լանջիկ ավարտված հատվածով ու գոհ է մնացել կատարված աշխատանքից։
 
«Կարծես թե մենք առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել։ Եվ ես նախարարին ասել եմ, որ եթե մի տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ուրեմն մենք իսկապես նոր որակի ճանապարհ ենք ստացել»,–ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ թեև ճանապարհը դեռ ամբողջությամբ չի կահավորվել ճանապարհային նշաններով, բայց կարելի է արձանագրել, որ Հայաստանում երբեք այդ որակի ու ստանդարտի ճանապարհ չի եղել։
Համայնքային ճանապարհներից էլ վարչապետն առանձնացրեց Հրազդան– Բջնի ավտոճանապարհը` նշելով, որ համայնքային ճանապարհների ոլորտում ևս Հայաստանը նոր ստանդարտների է ձգտում։

  • Կիսվել: