կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի նիստում քննարկել է նավթի եւ գազի շուկաների վերաբերյալ հարցեր

Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի նիստում քննարկել է նավթի եւ գազի շուկաների վերաբերյալ հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրինացման, տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաեւ նավթի եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի վերաբերյալ հարցեր:

 

 

  • Կիսվել: