ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք այս սեզոնին 100 դրամով կարտոֆիլ ենք ունեցել. պատգամավորը՝ գյուղատնտեսության խնդիրների մասին

Մենք այս սեզոնին 100 դրամով կարտոֆիլ ենք ունեցել. պատգամավորը՝ գյուղատնտեսության խնդիրների մասին

Մեր երկրում արտադրվող գյուղատնտեսական մթերքներն ի՞նչ կապ ունեն միջազգային գնաճի հետ. այստեղ առաջարկի գնաճ է։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը՛՛ թեմայով քննարկման ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա գյուղացուն պատշաճ չեն կարողանում աջակցել, թողել են իր հոգսի հետ մենակ, աշխարհում գյուղատնտեսությունն առաջանցիկ աճում, մեր երկրում նվազում է։ Եթե քիչ ես արտադրում, պահանջարկը եթե նույնիսկ նույնը մնա, գներն աճում են՛՛։

Պարզաբանելով խոսքը՝ պատգամավորն ընդգծեց, որ տնտեսական ներուժը նույնպես նվազում է. ՛՛Այսինքն՝ մենք ավելի քիչ արտադրանք ենք թողարկում, հետեւաբար՝ դա ներմուծում ենք։ Վաղը կարտոֆիլը չի բավականացնելու, սկսելու են ներմուծել։ Հիմա որ մեկ կիլոգրամը դառնա 2000 դրամ, պիտի ասեն՝ մենք ի՞նչ անենք, միջազգային շուկայում կարտոֆիլի գինը բարձր է։ Գլուխներդ պատին տվեք, հնարավորություն ստեղծեք, որ գյուղացին իր մշակաբույսը ողջ ծավալով մշակի, կարողանա ոչ միայն ներքին պահանջարկը բավարարել, այլ նաեւ արտահանել։

Մենք այս սեզոնին 100 դրամով կարտոֆիլ ենք ունեցել։ Ձեր սառնարանը որ բացում եք, ներսը տեսնում եք, դրան հավատացեք, ոչ թե նրան, որ ասում են՝ դուք գիտեք՝ ինչքան լավ եք ապրում, այսքան հազար աշխատատեղ է բացվել՛՛։

  • Կիսվել: