երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կենսաթոշակների, դրանց վճարման, ամեն տարի բանկ ներկայանալու հետ կապված նոր փոփոխություններ կլինեն

Կենսաթոշակների, դրանց վճարման, ամեն տարի բանկ ներկայանալու հետ կապված նոր փոփոխություններ կլինեն

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքով սահմանվել է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

Խնդիրը լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկակացրել կառավարության նոր որոշման նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը:

Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով:

Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:

  • Կիսվել: