չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԲ-ն զգուշացնում է․ կեղծ լիցենզիայով «Գազպրոմ Արմենիա»-ի անունից փորձում են հաճախորդ ներգրավել

ԿԲ-ն զգուշացնում է․ կեղծ լիցենզիայով «Գազպրոմ Արմենիա»-ի անունից փորձում են հաճախորդ ներգրավել

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:

Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց:

ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»:

  • Կիսվել: