ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։
Այդ մասին ասված է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։ Արտադրության ընթացքում գազ կամ այլ հանածո վառելիք չի օգտագործվել․ հատումն ամբողջությամբ իրականացվել է արևային էներգիայի կիրառմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստվել են վերամշակված թղթից։
Այս հուշադրամը COP17-ի խորհրդանշական ժառանգության մի մասն է։ Եվ կարևոր է, որ այն ոչ միայն նվիրված է բնությանն ու կենսաբազմազանության պահպանությանը, այլև իր ստեղծման ամբողջ գործընթացով արտացոլում է մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»»,- նշված է գրառման մեջ:



