ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարծում եմ՝  «չոր նավահանգստի» նախագիծը պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ. Քերոբյան

Կարծում եմ՝ «չոր նավահանգստի» նախագիծը պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը Գյումրի քաղաքում մասնակցել է «Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, դրամի փոխարժեքին, ինչպես նաև «չոր նավահանգստի» նախագծին:

Պատասխանելով գործարարների հարցերին նախարար Վահան Քերոբյանը նշել է.«Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզնեսը: Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները իմաստալից լինեն և հաճելի միջավայր ստեղծեն, թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար:

Իսկ ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» նախագծի իրականացմանը, ապա կարծում եմ, որ այն պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ»:

 

  • Կիսվել: