ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՆ-ն հորդորում է չայրել չոր տերևները

ԱՆ-ն հորդորում է չայրել չոր տերևները

Չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

՛՛Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

 Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

 Սրտանոթային խնդիրների սրացում

 Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

 Գլխացավեր, հոգնածություն

 Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։

Խորհուրդ

Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։

Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: