հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ինչո՞ւ է քանդվում նոր կառուցված Տաթեւ-Աղվանի ճանապարհը. Սանոսյանի պարզաբանումը

Ինչո՞ւ է քանդվում նոր կառուցված Տաթեւ-Աղվանի ճանապարհը. Սանոսյանի պարզաբանումը

Տաթեւ-Աղվանի ճանապարհի շինարարության մի հատվածը ավելի վաղ էր սկսվել եւ նախատեսված չէր, որ բեռնատարներ կանցնեն, մյուս երկու հատվածները, գիտեք, շատ արագ կառուցվեցին, որոշակի նախագծային խնդիրներ կան:

Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է քանդվում նոր կառուցված Տաթեւ-Աղվանի ճնապարհը, որը եկել է փոխարինելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան ճանապարհին:

«Մեն կառուցման ժամանակ էլ տեսնում էինք, որ կարող է այդպիսի խնդիրներ լինեն: Այսքան չէինք կանխատեսում, բայց կանխատեսում էինք, որ խնդիրներ կլինեն: Դա եղավ պատճառ, որ մենք վերջին՝ երրորդ շերտը չտեղադրեցինք, որ այս խնդիրները շտկենք նոր: Ձորակում կա գրունտային խնդիրներ կավային շերտի, եւ հիմա շինարարները թերությունները շտկում են: Մի հատվածում շտկումների աշխատանքն ավարտվել է, մյուս երկու հատվածներում ակտիվ աշխատանքներ են գնում: Թերությունները կշտկենք, երրորդ շերտով կասֆալտապատենքԴրանով խնդիրներից կձերբազատվենք»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: