Հիմնանորոգվում է Մ-13 - Անգեղակոթ ավտոճանապարհի 8 կմ-անոց հատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Մ-13, /Մ-2/ - Անգեղակոթ ավտոճանապարհի կմ0+000-կմ8+000 հատվածը։ 8 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Արհովշին» ընկերությունը, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ քոնսալթ» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

