հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հերհերում սկսվել են ՀՀ-ում ամենամեծ հզորությամբ արեւային կայանների կառուցման աշխատանքները

Հերհերում սկսվել են ՀՀ-ում ամենամեծ հզորությամբ արեւային կայանների կառուցման աշխատանքները

Հերհեր գյուղում սկսվել են Հայաստանում ամենամեծ՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ արեւային կայանների կառուցման աշխատանքները

Արեւի էներգիայի միջոցով էլեկտրական էներգիա արտադրելու գաղափարը պատկանում է չորս ընկերների, որոնք մրցութային կարգով գործունեություն ծավալելու 20 տարվա լիցենզիա են ստացել։

Կլիմայական բարենպաստ պայմաններ ունենալու համար կայանների տեղադրման վայր է ընտրվել Հերհեր գյուղը: Ծրագրում կատարվել է 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ ֆինանասավորման հարցում աջակցել է «Արմսվիսբանկը»։

Ծրագիրը ներդրումային է, այն ունի նաեւ սոցիալական բաղադրիչ, քանի որ կստեղծվեն աշխատատեղեր:

Լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ասաց, որ կառուցապատողի առաջ խնդիր է դրվել, որ հիմնական աշխատուժը լինի Հերհերից կամ Վայոց ձորի մարզից, քանի որ իրենց համար կարեւոր է սոցիալական հարցերի լուծումը։

Նա տեղեկացրեց, որ նախագիծը մինչեւ 2041 թ. է, իսկ կայանների կառուցման աշխատանքների ավարտը սահմանված է 2021թ.-ի դեկտեմբերը։

 

  • Կիսվել: