շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում գինու, օղու, գարեջրի արտադրությունը նվազել է

Հայաստանում գինու, օղու, գարեջրի արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 4 886.7 հազար լիտր գինի, ինչը 2019թ․ համեմատ նվազել է 24%-ով։

Օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչք արտադրության ծավալներն էլ այս տարվա յոթ ամիսներին նվազել են 24.5%-ով և կազմել 2 677.5 հազար լիտր։

2020 թ-ի հունվար-հուլիսին զգալի նվազել է վիսկիի արտադրությունը։ Այսպիսով, յոթ ամիսներին արտադրվել է  119.4 հազար լիտր վիսկի՝  նախորդ տարվա համանուն ցուցանիշի համեմատ նվազելով  76.4%-ով:

Ինչ վերաբերում է գարեջրի արտադրությանը, ապա հունվար-հուլիսին արտադրվել է 14 166.2 հազար լիտր գարեջուր՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 11.3%-ով:

  • Կիսվել: