ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համայնքապետեր ունենք, որոնք 400 հազար դրամից ավելի աշխատավարձ ունեն, նախկինում 150-ից 250 հազար էր. Գնել Սանոսյան

Համայնքապետեր ունենք, որոնք 400 հազար դրամից ավելի աշխատավարձ ունեն, նախկինում 150-ից 250 հազար էր. Գնել Սանոսյան

Հայաստանում բոլոր ոլորտների աշխատակիցների աշխատավարձի բարձր լինելը ցանկալի է, Ազգային ժողովում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Դա բոլորիս մտահոգությունն է», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարաններում աշխատավարձերը էկական բարձրացել են:
«Շատ համայնքապետեր ունենք հիմա, որոնք 400 հազար դրամից ավելի աշխատավարձ ունեն, նախկինում 150, 200 կամ 250 հազար էր, ընդհանուր առմամբ, բոլոր աշխատակիցների աշխատավարձը փոխվել է», - ասաց նա:

Սանոսյանն ասաց, թե դրանք, գուցե, հիմա բավարար չեն, ավելին անելու անհրաժեշտություն կա:

  • Կիսվել: