ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում գարու համախառն բերքն աճել է մոտ 3 անգամ. Վահան Քերոբյան

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում գարու համախառն բերքն աճել է մոտ 3 անգամ. Վահան Քերոբյան

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում գարու համախառն բերքը, նախորդ տարվա համեմատ, աճել է մոտ 3 անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
Նշվել է, որ տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ միջին բերքատվությունը գիտական և արտադրական բաժիններում համապատասխանաբար կազմում է 30.3ց/հա և 26ց/հա:
Հատկանշական է, որ ցանքատարածությունների մոտ 10%-ը պարարտացվել են օրգանական պարարտանյութերով և օգտագործվել են բույսերի պաշտպանության օրգանական միջոցներ:

  • Կիսվել: