երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գնել Սանոսյանը մասնակցել է Շենգավիթի «Գազաբալոնների ճնշաչափման կայանի» բացմանը

Գնել Սանոսյանը մասնակցել է Շենգավիթի «Գազաբալոնների ճնշաչափման կայանի» բացմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի 11 հասցեում գտնվող «Գազաբալոնների ճնշաչափման կայանի» բացմանը։

Նախարարը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել սարքավորումներին և ճնշափորձարկման պրոցեսին։

Նախարարը տեղում ընկերության տնօրենին է հանձնել համապատասխան լիցենզիան, որի հիման վրա այսուհետ ընկերությունը կարող է իրականացնել գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական վկայագրում, ճնշափորձարկում, ինչպես նաև բալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկողություն։

Այս պահին Երևանում և մարզերում գործում է 23 նման կայան։ Ամենօրյա ռեժիմով կայանների թիվն ավելանում է։
Նախարարը լրագրողների հետ զրույցում շեշտել է գործընթացի կարևորությունը, քանի որ այն անմիջականորեն կապված է վարորդների և ուղևորների անվտանգության հետ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիշեցնում է, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

«Եթե շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ին իրականացնել գազաբալոնների վկայագրում»։

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 7 человек, люди сидят, люди стоят и в помещении

 

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

  • Կիսվել: