երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժգոհություն է հասունացել. «Հրապարակ»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժգոհություն է հասունացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժգոհություն է հասունացել․ աշխատակիցները նեղսրտել են, որ ընկերությունում տարիներ շարունակ գործող ավանդույթներն ու կարգերը չեն պահպանվում: Աշխատակիցները մեզ պատմեցին, որ նախկինում «Գազպրոմ»-ում տոնական օրերին, տարեվերջին կամ տարվա ընթացքում այլ առիթներով պարբերաբար ստացել են պարգեւավճարներ, լրավճարներ:

Սակայն արդեն մի քանի տարի է՝ իրավիճակ է փոխվել․ պարգեւավճարներ չեն ստանում, խրախուսական գումարները վերացել են, միակ բացառությունը մնացել է Ամանորի պարգեւը: Չկա նաեւ աշխատավարձերի բարձրացում, ճիշտ հակառակը՝ աշխատավարձերի իջեցում է եղել ինչպես «Գազպրոմ Արմենիա»-ում, այնպես էլ՝ «Երեւանգազ»-ում:

Աշխատակիցները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, պատմում են, որ կոլեկտիվը մտադիր է նամակ հղել Ռուսաստան՝ «Գազպրոմ»-ի գրասենյակ, քանի որ ճշտել են, որ մայր գրասենյակում նախկինում եղած ավանդույթները պահպանվում են` ի տարբերություն Հայաստանի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: