երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է բաժանորդներին

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է բաժանորդներին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար ամսին գազ սպառող բաժանորդներին մատակարարված բնական գազի քանակի և արժեքի, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման վճարների մասին տեղեկատվությունը 2023 թվականի փետրվարի 9-ից տեղադրված է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում:

 

Մատակարարված բնական գազի և ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների համար բաժանորդների կողմից վճարումը պետք է կատարվի վերը նշված տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:

  • Կիսվել: