հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու վերաբերյալ, միանգամից մտածում ես կոռուպցիոն գործարքի մասին. Քոչարյան

Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու վերաբերյալ, միանգամից մտածում ես կոռուպցիոն գործարքի մասին. Քոչարյան

Հայաստանը կարող է օրինական ճանապարհով, պայմանագրերով զենք գնել եւ միշտ այդպես ենք գնել: Այս մասին լրագրողների և տնտեսագետների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը ոչ ահաբեկիչների երկիր է, ոչ էլ սանկցիաների տակ է գտնվում:

Շարունակելով զենքի ձեռքբերման թեման՝ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Գիտե՞ք՝ երբ են շրջանցում օրինական ճանապարհները, երբ զենք առնող սուբյեկտն ինչ-որ սանկցիաների տակ է: Կամ, օրինակ, եթե որեւէ երկիր ցանկանա զենք ծախել Թայվանին, փորձելու է միջնորդ ընտրելով զենքը վաճառել, որ Չինաստանի հետ խնդիրներ չունենա:

Տվյալ դեպքում մենք ունենք պայմանագիր Ռուսաստանի հետ: Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին:

Նա նշել է, որ ՊՆ-ն ուներ և գուցե հիմա էլ ունի արտաբյուջետային հաշիվ: ՛՛Ուրեմն, պետք է ասեն՝ սա է արտաբյուջետային հաշիվը, եւ այս գումարները նստել են այդ հաշվին: Ես գիտեմ, որ ինչ-որ ժամանակ եղել է նաեւ այդպիսի հաշիվ, որը եւս օգտագործվել է որոշ նպտակների համար: Բայց այդ՝ հաշիվը եւս եղել է Ֆինանսների նախարարության վերահսկողության տակ: Հիմա դա էլ չի ասվում: Այնքան ժամանակ, մինչեւ մեզ ցույց չտան, թե ոնց է ծախսվել այդ գումարը, բոլորս իրավունք ունենք համարել, որ այդ գումարը նպատակին չի ծախսվել՛՛,-ասել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ այդ գումարը մի տեղից պիտի դուրս գա, այն չերեւալ չի կարող:

  • Կիսվել: