երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԵԱՏՄ շրջանակում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթը կանցկացվի նոյեմբերին

ԵԱՏՄ շրջանակում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթը կանցկացվի նոյեմբերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
 
Քննարկման արդյունքում որոշվել է ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը։
 
Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է azdarar.am կայքում՝ հետևյալ հղմամբ. www.azdarar.am/announcments/org/457/00756660/: Հայտարարության մեջ նշված են մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, չափանիշները և հայտի ձևը:
 
Մրցույթին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7443
 
Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:
 
ՀՀ կառավարության կողմից սահմանվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր։

 

  • Կիսվել: