շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստի ժամանակ Քերոբյանը հանդես է եկել ելույթով

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստի ժամանակ Քերոբյանը հանդես է եկել ելույթով

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած «ԻՆՆՈՊՐՈՄ»’22 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հուլիսի 4-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով։ Նախարարն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ԵԱՏՄ բոլոր երկրների գործարար միավորումների հետ քննարկումների արդյունքում նախապատրաստվել է Միության մակարդակով կոոպերացիայի աջակցության և ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանման առաջնհերթ մեխանիզմների ցանկ»,- նշել է Քերոբյանը՝ հավելելով, որ «այստեղ կարևոր կետերից է ԵԱՏՄ ձեռնարկությունների կոոպերացիոն նախագծերի արտոնյալ վարկավորումը»։

 

 

  • Կիսվել: