ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. Վարչապետ

Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. Վարչապետ

2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով, կամ 1,1 տոկոսով: Այս մասին այսօրկառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով կամ  8,1 տոկոսով ավելի է: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով:

«Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետև օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- ասաց նա:

 

  • Կիսվել: