ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այն ինչ արգելված չէ օրենքով կարծեմ, թույլատրված է․ Ավանեսյան

Այն ինչ արգելված չէ օրենքով կարծեմ, թույլատրված է․ Ավանեսյան

1993 թվականից ընկերությունը գործում է Հայաստանում, այդ ժամանակվանից մասնակցում է պետական մրցույթներին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նորմալ է, որ իր գերատեսչությունը պարբերաբար գնումներ է իրականացնում իր ընտանիքին պատկանող բիզնեսից:

Նա հորդորեց հարցերի դեպքում գրավոր դիմել և իրենք բոլոր տեղեկատվությունը կտրամադրեն, թե ինչ մրցույթների է մասնակցել և ինչ արդյունք գրանցել:  

Նա նաև նշեց, որ ժողովրդավարականից բացի, մենք նաև իրավական պետությունում ենք ապրում և այն ինչ արգելված չէ օրենքով կարծեմ, թույլատրված է:

  • Կիսվել: