Կարևորվեց քաղաքների ու համայնքների մասնակցությունը՝ COP17-ի առաջնահերթություններն իրականություն դարձնելու գործում. Ավինյան
COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ համաժողովը` տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերի, նահանգապետերի և քաղաքական այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կարևորվեցին քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները՝ COP17-ի առաջնահերթություններն իրականություն դարձնելու գործում։
Գագաթնաժողովի ավարտին Կալի քաղաքից Երևանին փոխանցվեց հաջորդ հյուրընկալողի խորհրդանշական էստաֆետը։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը միացավ «CitiesWithNature» գլոբալ հարթակին»,-նշել է նա:




