հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտաշես Թումանյանն Աշխաբադում քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր

Արտաշես Թումանյանն Աշխաբադում քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր

Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Այցի շրջանակներում Արտաշես Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։

Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գազի, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին։

  • Կիսվել: