ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտաշես Թումանյանին գործուղում է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի մարտի 27-ից 30-ը ներառյալ գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:
2. Արտաշես Թումանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է հաղորդագրության տեքստում:

  • Կիսվել: