երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտաշես Թումանյանը Թուրքմենստանում մասնակցել է նավթի և գազի վերաբերյալ միջազգային համաժողովին

Արտաշես Թումանյանը Թուրքմենստանում մասնակցել է նավթի և գազի վերաբերյալ միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 26-28-ը Աշգաբադում անցկացվել է «Թուրքմենստանի նավթը և գազը-2022» 27-րդ միջազգային համաժողովը, որի նպատակն էր խթանել էներգետիկայի բնագավառին առնչվող տարածաշրջանային երկխոսությունը և քննարկել ոլորտի համաշխարհային վերջին միտումները։
 
Համաժողովին հայկական կողմից մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
 
 
Միջոցառման շրջանակներուՄ Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։

  • Կիսվել: