երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Արմենիա» ավիաընկերությունը 2021թվականին նախատեսում է փոխադրել շուրջ 300 հազար ուղևոր

«Արմենիա» ավիաընկերությունը 2021թվականին նախատեսում է փոխադրել շուրջ 300 հազար ուղևոր

«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականի փետրվար ամսից մինչ օրս իրականացրել է 1 610 չվերթ։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ չվերթներով տեղափոխել են շուրջ 155 հազար ուղևոր։

«Այս դեպքում արդեն խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիների մասին է, այլև ՌԴ և այն բոլոր երկրների քաղաքացիների, որտեղ մենք չվերթներ ենք իրականացրել»,- նշեց Խաչատրյանը։

Համեմատելով նախորդ և ընթացիկ տարվա չվերթների քանակը՝ ավիաընկերության փոխտնօրենն ասաց, որ 2020 թվականին իրենք տեղափոխել են 75 հազար ուղևոր։ Խաչատրյանը շեշտեց, որ իրենք վերականգնման միտումներ են տեսնում։

«Նախատեսում ենք, որ 2021 թվականին կտեղափոխենք շուրջ 280-300 հազար ուղևորի՝ պայմանավորված ամանորյա տոներով, չվերթների, ինչպես նաև ուղևորահոսքի ավելացմամբ»,- ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: