չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Արմենիա» ավիաընկերությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 172 տ հումանիտար օգնություն է տեղափոխել ՀՀ

«Արմենիա» ավիաընկերությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 172 տ հումանիտար օգնություն է տեղափոխել ՀՀ

 «Արմենիա» ավիաընկերությունը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել է հումանիտար չվերթներ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը. «Մենք այդ ողջ ընթացքում տեղափոխել ենք ավելի քան 172 տոննա հումանիտար օգնություն դեպի Հայաստան։ Բոլոր օգնությունները եղել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ֆրանսիայի Մարսել և Լիոն քաղաքներից։ Հատուկ չվերթներ ենք իրականացրել նաև Բեյրութ, նաև այնտեղից ենք հումանիտար օգնություն տեղափոխել։ Հատկանշական էր, որ պատերազմի ընթացքում նկատվեց նաև տարբեր երկրներից չվերթների կրճատում։ Շատ օտարերկրյա ավիաընկերություններ այդ ժամանակ հրաժարվում էին դեպի ՀՀ չվերթներ կատարելուց։ Ի պատիվ մեր հայ օդաչուների, թռիչքային անձնակազմի, «Արմենիա» ավիաընկերությունը ոչ միայն չկրճատեց իր չվերթները, այլև դրանք ավելացրեց ըստ անհրաժեշտության»,- նշեց Խաչատրյանը։

 

 

  • Կիսվել: