ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արման Խոջոյանը մասնակցել է «ՀՀ պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին

Արման Խոջոյանը մասնակցել է «ՀՀ պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին մասնակցել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին։

Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի պարենային համակարգի համար հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները և վերհանել ապագայի համար հնարավոր սցենարների պատասխանները:

«Վերջին երկու տարվա մարտահրավերները ստիպեցին, որպեսզի մենք վերագնահատենք մեր կարողությունները, դիտարկենք նոր հնարավորություններ, ինչպես նաև պարենային համակարգեր կառուցելու և կայուն համակարգեր ունենալու համար ձեռնարկենք մի շարք միջոցառումներ»,- նշել է Խոջոյանը:

  • Կիսվել: