հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄԷ-ն Զոհաբերության տոնի շրջանակում օգնություն է տրամադրել Երևանի, Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր ընտանիքներին

ԱՄԷ-ն Զոհաբերության տոնի շրջանակում օգնություն է տրամադրել Երևանի, Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր ընտանիքներին

Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մեկնարկել է 2022 թվականի Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) բարեգործական ծրագիրը, որի շրջանակում էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպությունը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում 70-ական կարիքավոր ընտանիքի (ընդհանուր առմամբ 140 ընտանիք) տրամադրել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Տոնի առթիվ գառան միս է բաժանվել նաև մայրաքաղաք Երևանի բուհերում սովորող շուրջ 250 մուսուլման ուսանողների և ևս 50 կարիքավոր հայ ընտանիքների։

Բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում շուրջ 1000 անապահով ընտանիքների կտրամադրի ավելի քան 2,5 տոննա միս։

Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվում է ԱՄԷ-ի կողմից մեկնարկած ամենամյա լայնամասշտաբ արշավի շրջանակներում՝ ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը։

Նախագիծն արտացոլում է Էմիրությունների մարդասիրական մոտեցումը և ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյանի կողմից որդեգրած բարության արժեքները՝ նպատակ ունենալով տարածել սոցիալական համերաշխության ոգին հասարակությունների և ժողովուրդների միջև։

  • Կիսվել: