ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԳՆ 2021 թվականի բյուջեի կատարողականը 98.1 տոկոս է

ԱԳՆ 2021 թվականի բյուջեի կատարողականը 98.1 տոկոս է

2021 թվականին Արտաքին գործերի նախարարության բյուջեով նախատեսված է եղել 6 ծրագիր: Դրանք ներառել են 19 միջոցառում: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Փաստացի իրականացված ծրագրերի քանակը 6-ն է, միջոցառումների քանակը՝ 18-ը: Տարեկան պլանը սկզբնապես հաստատված է եղել 18 միլիարդ 240.7 միլիոն դրամի չափով: Ճշտված պլանը կազմել է 17 միլիարդ 427.3 միլիոն դրամ, փաստացի ծախսը՝ 17 միլիարդ 90 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը 98.1 տոկոս է:

«2020 թվականի փաստացի ծախսի նկատմամբ 2021 թվականին կատարված ծախսը գերազանցվել է 240 միլիոն դրամով կամ 1.4 տոկոսով»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: