շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
2020-ին կանխատեսվում է պարտք-ՀՆԱ-ի ավելի ցածր ցուցանիշ, քան այս տարի էր. Ատոմ Ջանջուղազյան

2020-ին կանխատեսվում է պարտք-ՀՆԱ-ի ավելի ցածր ցուցանիշ, քան այս տարի էր. Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է, որ հաջորդ տարի կլինի 49.2 տոկոս` ավելի ցածր, քան այս տարվա համար նախատեսվածը, այսօր Ազգաին ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ակնկալվում է, որ այս տարի կունենանք արդեն 50 տոկոսի միջակայքում պարտք` նկատի ունեմ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: Չի բացառվում, որ մենք մի փոքր գերագնահատել ենք սա և 50-ից պակաս ունենանք: Նույնիսկ այդ պայմաններում ակնկալվող սցենարով ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ», հավելեց նախարարը։

Նախարարը նկատեց,ո ր հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումներից էր, որ պարտքը բերվի կառավարելի մակարդակի:

«Բացարձակ թվով այն ակնկալվում է, որ կլինի 7.3 մլրդ դրամ: Չի բացառվում, որ 2020-ին ունենանք ավելի ցածր ցուցանիշ, քան կանխատեսվող 49.2 տոկոս կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը»,-ասաց Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ռիսկերն ավելի շատ դեպի ներքև են, քան վերև:

  • Կիսվել: