ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան, հնարավոր է՝ ոչ զինվորական․ Գեղարքունիքի մարզի դատախազը դեպքի վայրում է

ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան, հնարավոր է՝ ոչ զինվորական․ Գեղարքունիքի մարզի դատախազը դեպքի վայրում է

Զորամասի հրդեհի դեպքով վարույթը նախաձեռնվել է և քննվում է Զինվորական դատախազությունում: Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք դեպքի վայրում: Այս մասին Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:

՛՛Ես մարզի դատախազն եմ, բայց այս վարույթն ինձ չի առնչվում, ես չէ, որ պետք է բացատրություններ տամ կամ ինչ-որ մանրամասներ հայտնեմ՛՛,-նշեց նա:

Երիցյանի խոսքով՝ դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան: ՛՛Դրա համար ես այստեղ եմ, իսկ թե ինչ, դա թող մնա հետագայում: Այլ իրողություններ ի հայտ չեն եկել, դեպքի հետ է կապված, որը հնարավոր է՝ նաև իմ մասով առնչվի, այսինքն՝ ոչ զինվորական՛՛,-ասաց նա:

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել է Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն. նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

 

  • Կիսվել: